Թրամփը կողմ է որ «ռուսական գործի» հետաքննության արդյունքները հրապարակվեն

Թրամփը կողմ է որ «ռուսական գործի» հետաքննության արդյունքները հրապարակվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ, որպեսզի ամերիկյան ընտրական գործընացներին ռուսական միջամտության մասին գործի հետաքննությունը, որն իրականացվել է դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, հրապարակվի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ առաջիկայում Մյուլլերը ոչ միայն ամփոփելու է գործի քննությունը, այլ նաեւ հանդես է գալով զեկույցներով, որոնցից մեկը ուղղված կլինի հասարակությանը, մյուսը՝ Գլխավոր դատախազ Վիլյամ Բարրին։