Խմբակցությունում միասնական որոշում չկա, թե ինչպես են քվեարկելու 

Խմբակցությունում միասնական որոշում չկա, թե ինչպես են քվեարկելու 

Այս պահին Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում, թեկնածուն Արթուր Վաղարշյանն է։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախքան փակ, գաղտնի քվեարկության մեկնարկը լրատվամիջոցների հետ զրույցում հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ այս անգամ էլ չկարողանան ՍԴ անդամ ընտրել, պատասխանեց․ 

«Հաշվի առնելով, որ քվեարկությունը գաղտնի է, ես չեմ կարող որևէ ենթադրություն անել, գնահատական տալ։ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպում ունեցել է պարոն Վաղարշյանը, մեծ ներկայացվածություն այդ ժամանակ չի եղել, և կարծում եմ պատգամավորների մեծ մասը կողմնորոշվել է լիագումար նիստի ընթացքում։ Ես իմ դիտանկյունը չեմ հնչեցնի, որովհետև քվերակությունը գաղտնի է»։

Ո՞վ է  Իմ քայլի» համար ցանկալի թեկնածու՝ նկատի ունենալով, որ Վահե Գրիգորյանի անունն է շրջանառվում, Մակունցը պատասխանեց․

«Դուք ձեր հարցով արդեն կանխորոշում եք քվեարկության արդյունքը, ես կառաջարկեմ, որպեսզի սպասենք»։ 

Մակունցի խոսքով՝ միասնական որոշում չկա խմբակցությունում, թե ինչպես են քվեարկելու, պատգամավորները կքվեարկեն ազատ։