Դաղստանում կեղծ սիգարետների մեծ խմբաքանակ է հայտնաբերվել ու առգրավվել

Դաղստանում կեղծ սիգարետների մեծ խմբաքանակ է հայտնաբերվել ու առգրավվել

ՌԴ Դաղստանի ինքնավար հանրապետության իրավապահները, Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ բացահայտել ու առգրավվել են կեղծ սիգարետների մեծ խմբաքանակ, որոնք հանրապետություն են բերվել արտասհմանից երկու բեռնատար մեքենաներով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկի։ Իրավապահները խուզարկության արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ մեկ միլիոն տուփ կեղծ սիգարետ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Ներկայումս իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ հայտնաբերված մաքսանենգ ապրանքի ստացողներին եւ նրանց հետ կապված անձանց հայտնաբերելու համար։