Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանն ասաց, որ Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ, ըստ փաստաբանի, քրեական գործը շինծու է։

Ըստ փաստաբանի՝ այն ուղղված է Հակոբյանի քաղաքական ուղղվածության դեմ։

«Մեղադրանքի էությունը պարզ չէ։ Ինչպես է քրեական հետապնդում իրականացնող մարմինը անձի փոխարեն որոշել, որ վիրավորանքն ուղղված է այդ անձին, ինչպես է որոշել, որ այդ անձի համար դա ծանր վիրավորանք է, թե ոչ»,- ասաց փաստաբանը։

Նա հայտնեց, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս հոդվածով կարելի է Հայաստանի բնակչության 90 տոկոսին մեղադրանք առաջադրել.

«Ես այս երիտասարդ քննիչին ասացի, որ չի բացառվում վաղը մյուս օրը, երբ գագիկջհանգիրյանական տիրապետության տակից դատական համակարգը դուրս գա, Նիկոլ Փաշինյանը մեղադրանք ներկայացնի այս քննիչներին։ Լրատվամիջոցներից մեկը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ ինչպե՞ս եք արձագանքել «մատ եմ թափ տալիս, եթե պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտությանը, պատասխանել էին՝ դա հասցեական չի, այն դեպքում, որ պատասխանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորին, պետք է այնքան տգետ լինես, որ այդպես ասես, ընդունելով, որ դա խուլիգանական վարքագիծ է։ Ես շատ մեղմ եմ նրան պատասխանել։ Ես արհամարհում եմ այսպիսի դատական համակարգը, որն իրեն այսպես է պահում։ Այսինքն՝ ապրում ենք մի իրականության մեջ, որը ուշադրության է շեղում։ Գոնե Նիկոլ Փաշինյանը համոզված է, եթե չլինի իշխանության, մյուս օրը ինքը կլինի այնտեղ, որտեղ լինում են բոլոր պետական դավաճանները»։