Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց

Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց՝ տեխնիկական պատճառներով։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։ Նա չնշեց, թե նիստը երբ է նշանակվել։

Նշենք, որ Վերաքննիչը քննում էր դատախազության բերած բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ այդ որոշման՝ Գրիգորյանը 25 միլիոն դրամով ազատ էր արձակվել։