Վարդգես Գասպարին Քոչարյանի վերաբերալ նիստին զուգահեռ ակցիա է անում. տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այժմ տեղի է ունենում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գրավով Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։

Նիստին զուգահեռ  դատարանի բակում բողոքի ակցիա է իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։

Նա պահանջում է, որ դատարանը մերժի պաշտպանների միջնորդությունը։


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ այժմ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: