Հայտնի է՝ երբ կապաքինվի Մխիթարյանը

Հայտնի է՝ երբ կապաքինվի Մխիթարյանը

Գրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային վնասվածք։ Պաշտոնական տվյալներով՝ Մխիթարյանն արդեն հետազոտություն է անցել, սակայն նրա ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ Sky Sport Italia-ի լրագրող Անդրեա Պավենտիի տեղեկություններով սակայն՝ հայ ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։

«Ինտերի» բժշկական անձնակազմը, ըստ լրագրողի, ամեն ինչ անելու է, որ Ֆուտբոլիստը պատրաստ լինի միլանյան դերբիին։ «Ինտերն» ու «Միլանը» միմյանց դեմ կխաղան, հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին։