Գերմանիայում դատարանները չեն արգելափակվում. Թրիստիան Ֆորնեք

Գերմանիայում դատարանները չեն արգելափակվում. Թրիստիան Ֆորնեք

«Գերմանական ոստիկանության հաղորդագրություններում ու վիճակագրություններում չկան այնպիսի ցցուն դեպքեր, այսինքն՝ դա նշանակում է, որ եթե դա գոյություն ունի, ապա մեզ մոտ իրենց շատ հանգիստ են պահում։ Հայկական մաֆիան այնքան մեծ ներկայացվածություն չունի, դա մասսայական բնույթ չունի, ինչպես վրացական հանցագործ խմբերի պարագայում է»,- խոսելով Գերմանիայում հայկական մաֆիայի լինել-չլինելու մասին՝ ասաց Գերմանիայի Բունդեսթագում Անգելա Մերկելի խոհրդական Քրիստիան Ֆորնեքը

Հարցին, թե ինչ կարծիք ունի, երբ ՀՀ վարչապետը հարդորում է փակել դատարանների մուտքերը, գերմանացի փորձագետը պատասխանեց․ «Գերմանիայում դատարանները չեն արգելափակվում»,- ապա հավելեց․ «Կարող եմ ասել, որ ԵՄ-ից և Գերմանիայից ներդրումների ակնկալիքը կարող է դրական պատասխան ստանալ միայն այն դեպքում, երբ վստահ են, որ ձեզ մոտ դատարաններն անկախ են, գործում են ինքնուրույն և կամայական որևէ ակտի ենթարկված չեն։ Եթե 2-3 այդպիսի դեպք տեղի ունենա, երբ ներդրողը նման դատական ակտերի պատճառով կորցնում է մի քանի միլիոն, ապա դա նշանակում է, որ ներդրողների մասնակցությունն անմիջապես կդադարի»։

Իսկ հնարավո՞ր է, որ գերմանացիները շրջափակեն Բունդեսթագը, Ֆորնեքը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ քիչ ժամանակ է, ինչ Հայաստանում է և տեղյակ չէ նախորդ տարի՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն շրջափակելու դեպքի մանրամասներին։

«Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի, ինչպիսին է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում հեղափոխությունից առաջ և հետո։ Ֆորնեքը պատասխանեց, որ թե՛ հեղափոխությունից առաջ և՛ թե հետո նորմալ է համարում․․

«Եթե ես խոսեմ բեռլինյան տեսակետից, ապա կարող եմ ասել, որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հեղափոխությունից հետո Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բավականին նորմալ է եղել, և մեզ հայտնի չեն եղել կոպտագույն խախտումներ։ Անցումային շրջանի բոլոր երկրներում են առկա մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ, մեզ առաջին հերթին հուզում է Բելառուսում մարդու իրավունքների վիճակը, քանի որ այնտեղ մինչ այժմ առկա է մահապատիժը։ Մենք, իհարկե, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հայաստանի վերաբերյալ կարող եմ ասել, որ այն փոքր երկիր է, և այստեղի խնդիրները հաճախ չեն հասնում Բունդեսթագ»։