Մենք չենք պատրաստվում պատերազմել Իրանի հետ․ Պատրիկ Շանահան

Մենք չենք պատրաստվում պատերազմել Իրանի հետ․ Պատրիկ Շանահան

ԱՄՆ Պնախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ իր երկիրը մտադրություն չունի պատերազմել Իրանի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ «Մենք չենք պատրաստվում պատերազմել Իրանի հետ։ Խոսքը մեր շահերի պաշտպանության մասին է՝ Մերձավոր Արեւելքում եւ մեր իրականացրած առաքելության մասին է այդ համատեքստում»,- ասել է Շանահանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Հիշեցնենք, որ Շանահանը ԱՄՆ նախագահի՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար նախատեսած թեկնածուն է, ով որպես պաշտոնակատար հաջորդել է Ջեյմս Մեթիսին։