«Բարսելոնան» կերակարաձգի պայմանագիրը Վալվերդեի հետ

«Բարսելոնան» կերակարաձգի պայմանագիրը Վալվերդեի հետ

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է, որ երկարաձգում է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագրի գործողության ժամկետը։

Նոր պայմանագիրը Վալվերդեի հետ կնքվելու է 2019/20 սեզոնի համար եւ ներառելու է նաեւ հետագա երկարաձգման հնարավորության մասին կետ։

Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2017-ի ամռանը, իսկ մինչ այդ չորս տարի մարզել է Բիլբաոյի «Աթլետիկա»-ն։