Բատկան ձերբակալեց իրեն գոմ տարած պաշտոնյաներին

Բատկան ձերբակալեց իրեն գոմ տարած պաշտոնյաներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հերթական էքսցենտրիկ բաներն է արել։ Մասնավորապես, նահանգապետի, այլ պաշտոնյաների հետ այցելեց  գոմ, ուր տարել էին անասնաբուծական ցուցանիշներին տեղում ծանոթանալու համար, Բատկան ուղեկցող պաշտոնյաներից մեկին հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ՝ ինչու՞ եք ինձ այստեղ բերել։ Որ Ձեր ձեռքին ձեռնաշղթա հագցնե՞մ, թե՞, լավագույն դեպքում, աշխատանքից ազատվեք»։

Ուղեկցող պաշտոնյաները, սարսափած դեմքերին նայելով, Ալեքսանդր Լուկաշենկոն առանց այլևայլությունների ասաց, որ գոմը ուղղակի Օսվենցիմ է, որտեղ կովերը  հյուծված են, թրիքոտ և ոտքի վրա սատկում են։

Ապա գոմից դուրս գալով՝ հրահանգեց քրեական հետապնդում սկսել իրեն ուղեկցող բոլոր պաշտոնատար անձանց նկատամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։