Բացահայտել են ռազմական գաղտնի օբյեկտները

Բացահայտել են ռազմական գաղտնի օբյեկտները

Ռուսական «Յանքդեքս» որոնողական համակարգի քարտեզագրական ծառայությունը բացահայտել է Իսրայելի եւ Թուրքիայի հարյուրավոր ռազմական օբյեկտների տեղակայման վայրերը եւ երկու ռազմական բազայի տեղակայման վայր ՆԱՏՕ-ից։ Այս մասին հայտնում է Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի անդամ Մեթ Կորդը՝ կազմակերպության կայքում հրապարակելով իր հետազոտությունն այս թեմայով։ Ամերիկացի գիտնականը նշել է, որ ռուսական քարտեզագրական ծառայության քարտեզներում հստակ ֆիքսված են որոշ տեղամասեր Իսրայելում եւ Թուրքիայում։ Համեմատելով «Գուգլ» որոնողական համակարգերի քարտեզների հետ, Կորդը հայտնաբերել է, որ դրանք ռազմական նշանակության օբյեկտներ են, որոնց մի մասը նաեւ՝ գաղտնի։ Ընդհանուր առմամբ նա կարողացել է հաշվել նման 300 օբյեկտ։ Ուշագրավ է այն, որ ռուսական ռազմակայանները նման հստակ նշված չեն, իսկ Սիրիայի տարածքի քարտեզը ծայրաստիճան վատ որակի է ներկայացված։