Հայաստանին 3 միլիոն եվրոյի հատկացում կանեն

Հայաստանին 3 միլիոն եվրոյի հատկացում կանեն

Եվրամիությունը պատրաստվում է Արեւելյան գործընկերության երկրներին կիբերսպառնալիքների դեմ կայունության բարձրացման համար  տրամադրել 3,2 միլիոն եվրոյի չափով հատկացում։

Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, այս ծրագրի շահառուներն են լինելու՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։ Ըստ Եվրահանձնաժողովի տենդերի, այդ երկրներում նախատեսվում է զարգացնել տեխնիկական միջոցներն ու համագործակցության մեխանիզմները, որոնք կբարձրացնել վերջիններիս կիբերանվտանգությունը եւ կիբերհարձակումներին հակադարձելու պատրաստվածությունը։