Գնում ենք ինքնիշխանության գահավիժման ճանապարհով

 Գնում ենք ինքնիշխանության գահավիժման ճանապարհով

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը պահանջում է դադարեցնել Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը: 44-օրյա պատերազմից հետո պարզ էր, որ Հայաստանին ծանր պայմաններով պայմանագիր էր սպասվում, բայց այս կարգի նվաստացումից գոնե կարելի էր խուսափել, եթե 2021-ին Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվեր: Գնում ենք ինքնիշխանության գահավիժման ճանապարհով»: