Քովիդը հնարավոր է եզրափակվի Օմիկրոն շտամով

Մոսկվայի Գամալեայի անցան կենտրոնի ղեկավար Անատոլի Ալշտեյնը հայտարարել է․
«Օմիկրոն շտամի տարածումը հնարավոր է բերի COVID-19-ի համավարակի ավարտին»։ Գիտնականի խոսքով՝ երբ դելտա շտամը հեռանա, նրան կարող է փոխարինել «օմիկրոնը», բայց համավարակը կդառնա պակաս վտանգավոր, քանի որ եթե այն տարածվի, էականորեն կնվազի դրա պաթոգենությունը։
«Երբ «Օմիկրոնի» մահացությունը համադրելի լինի գրիպից մահացության հետ, այդժամ կհամարենք, որ համավարակն ավարտված է », – կարծում է փորձագետը։
Նշենք, որ օմիկրոն շտամով վարակվածության դեպքերի մեծ մասի դեպքում հիվանդության ծանր ընթացք չի արձանագրվում։
Կարծիքներ