Ռուսաստանը կոչ է արել ԱՊՀ եւ ՀԱՊԿ երկրներին օգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Ռուսաստանը կոչ է արել ԱՊՀ եւ ՀԱՊԿ երկրներին օգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրները եւ ԱՊՀ-ն միանան Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց հումանիտար օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ՀԱՊԿ Խորհրդի նիստում մասնավորապես ասել է, որ Մոսկվան, Երեւանի եւ Բաքվի հետ համատեղ զբաղվում է այդ բոլոր հարցերով եւ բնականաբար հետաքրքրված է, որպեսզի ԱՊՀ եւ ՀԱՊԿ գործընկերները եւ միջազգային այլ կազմակերպություններ եւս միանան հումանիտար օգնության հարցերին։