Բեյլը կմնա «Ռեալում»

Բեյլը կմնա «Ռեալում»

«Ռեալի» հարձակվող Գարետ Բեյլը կշարունակի մնալ մադրիդյան ակումբում մինչեւ իր պայմանագրի ժամկետի ավարտը։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը, Բեյլը մտնում էր Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների մեջ։

Մասնավորապես նրանով հետաքրքրված էին «Չելսին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք մի քանի անգամ փորձել են ընդհանուր հայտարարի գալ մարզիկի հետ։

Նշենք, որ արքայական ակումբի հետ Բեյլի պայմանագիրը լրանում է 2022 թվականին։