Ցավալի է, որ նույն ջանասիրությունը չէր դրսևորվում այսօր․ հայտարարություն

Ցավալի է, որ նույն ջանասիրությունը չէր դրսևորվում այսօր․ հայտարարություն

«Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այսօր ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի կոչի և երկրում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների վերաբերյալ ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը։

Նշենք, որ մի շարք դեպքերում ծառայություն իրականացնող աշխատակիցները խոչընդոտում էին այդ գործընթացին՝ արգելելով լուսանկարահանումը։

Ներկայացվող պատճառաբանությունն էր, թե իբր պետական պահպանության տակ գտնվող վայրերում նկարահանումը արգելված է։ Ցավալի է, որ նույն ջանասիրությունը չէր դրսևորվում այսօր առավոտյան դատարաններում իրականացվող նկարահանումների դեպքում»,- գրված է Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։