Նախկին նախագահ Մուրսին սպանել են․ Էրդողան

Նախկին նախագահ Մուրսին սպանել են․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին սպանել են։ Հիշեցնենք, որ Մուրսին մահացել էր դատական նիստի ընթացքում, անմիջապես դատարանի դահլիճում։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ «Մուրսին ընկած էր հատակին ու քսան րոպե պայքարում էր, որ ապրեր։ Ավաղ, իշխանությունները չմիջամտեցին եւ չփրկեցին նրան։ Մուրսիին սպանել են։ Նա բնական մահով չի մահացել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նա հավելել է, որ չի հավատում Մուրսիի՝ բնական մահով մահացած լինելուն։