Ջրահեղձ լինելուց փախստականներ են փրկվել

Ջրահեղձ լինելուց փախստականներ են փրկվել

Թուրքական մերձափնյա անվտանգության աշխատակիցները 13 պաղեստինցի փախստականի կյանք են փորկվել Մուղլա նահանգում՝ Բոդրումի շրջանի ջրային տարածքում։ Այս մասին հայտնում է ուկրաինական «112» հեռուստաընկերությունը։

Ըստ հաղորդման, պաղեստինցի փախստականներին տեղափոխող նավակի շարժիչը խափանվել է, եւ նավակը սկսել է քշվել դեպի բաց ծով՝ ալեբախության հետեւանքով։ Զգալով, որ ջրահեղձ են լինելու, փախստականները կապ են հաստատել թուրքական մերձափնյա անվտանգության հետ եւ խնդրել օգնություն, թեեւ իրենց նպատակը եղել է Հունաստան հասնելը։

Հայտնի է, որ փրկվածներից վեցը կանայք են։ Կա նաեւ մեկ ձերբակալված։ Նա Թուրքիայի քաղաքացի է եւ, ամենայն հավանականությամբ, կազմակերպել է փախստականների անօրինական տեղափոխումը Հունաստան։