Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 4-ին, ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: