Վթարի է ենթարկվել տուրիստներ տեղափոխող միկոավտոբուս 

Վթարի է ենթարկվել տուրիստներ տեղափոխող միկոավտոբուս 

Թուրքական Անթալիայում վթարի է ենթարկվել տուրիստներ տեղափոխող միկրոավտոբուս։ Տուժել է յոթ տուրիստ՝ Ռուսաստանից եւ Ուզբեկստանից։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։

Միկրոավտոբուսը բախվել է հանդիպակաց գծով ընթացող մեքենային։ Ընդհանուր առմամբ տուժել է 11 մարդ։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Որոշ տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր։