«Ինձ անպետք մարդ եմ զգում, ապրել չեմ ուզում». նոր մանրամասներ Կուտոյանի վերջին շրջանի հոգեվիճակից | «Հրապարակի էջերում» 22.01.2020

«Ինձ անպետք մարդ եմ զգում, ապրել չեմ ուզում». նոր մանրամասներ Կուտոյանի վերջին շրջանի հոգեվիճակից | «Հրապարակի էջերում» 22.01.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված՝ մեզ ասացին, որ նա Լոնդոնից վերադառնալուց հետո ընկճված, դեպրեսիվ վիճակում է եղել, ինչը նկատել են հարազատները: Մի առիթով նա կնոջն ասել է․ «Ինձ անպետք մարդ եմ զգում», անգամ ակնարկել է, որ ապրել չի ուզում: Վերջին անգամ հունվարի 6-ին է տան մեջ կրակել:

Պատմեցին, որ կինը, կանխազգալով ամուսնու մտադրությունը, չկրակած փամփուշտները հավաքել պահել է, սակայն նրան հաջողվել է ինչ-որ տեղից նորից փամփուշտ ճարել: Ամեն դեպքում, նրան ճանաչողները տարակուսած են, թե ինչը կարող էր դրդել կայուն բնավորությամբ մարդուն՝ նման քայլի գնալու: 

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։