Մեր դեմ հիբրիդային պատերազմ են ծրագրում․ Լեհաստանի վարչապետ

Մեր դեմ հիբրիդային պատերազմ են ծրագրում․ Լեհաստանի վարչապետ

Բելառուսում տեղակայված «Վագներ» ՌՄԿ-ի ավելի քան 100 վարձկաններ տեղափոխվել են այսպես կոչված Սուվալկու միջանցքի տարածք՝ Լեհաստանի և Լիտվայի սահմանների մոտ։ 
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Նրա խոսքով, չի նշել, թե որտեղից է ստացել վագներցիների վերաբաշխման մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ, իր տեղեկություններով, վարձկանները տեղակայվել են Բելառուսի Գրոդնո քաղաքի տարածքում։
Մորավեցկին դա անվանել է «քայլ դեպի նոր հիբրիդային հարձակում Լեհաստանի տարածքում»: 
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Բելառուսի տարածքից Լեհաստան և ԵՄ այլ երկրներ սահմանն ապօրինի հատելու փորձերը։ Դրանք իրականացնում են ասիական և աֆրիկյան երկրների քաղաքացիները, ընգդծել է լեհ վարչապետը։

Լեհաստանի վարչապետը ենթադրել է, որ վագներցիները կարող են քողարկված գործել՝ կրելով բելառուս սահմանապահների համազգեստ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանն ու Լիտվան կարող են փակել Բելառուսի հետ սահմանները՝ նույն վագներցիներից սպասվող վտանգի պատճառով։ 

Հավելենք, որ Սուվալկու միջանցքը (կոչվել է լեհական Սուվալկի քաղաքի պատվին) Լեհաստանն ու Լիտվային կապող տարածք է, որի լայնությունը 100 կիլոմետրից պակաս է։ Նրանից հյուսիս-արևմուտք գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզը, հարավ-արևելքում՝ Բելառուսի տարածքը։