Լեւոն Երանոսյանի կողմից սպառնալիքներ հնչեցին. Դավիթ Սանասարյան

Լեւոն Երանոսյանի կողմից սպառնալիքներ հնչեցին. Դավիթ Սանասարյան

«Լեւոն Երանոսյանի կողմից սպառնալիքներ հնչեցին, մենք խնդրում էինք իրեն ժամանակ տրամադրել»։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Անդրիաս Ղուկասյանի գործով որպես վկա հարցաքննվելիս ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

Պաշտպան Կարեն Մեժլումյանի հարցին, թե իր եւ Անդրիաս Ղուկասյանի կողմից քարեր նետելու կոչեր եղե՞լ են, Սանասարյանը պատասխանեց. «Դա հեքիաթի շարքից է։ Բոլոր վիդեոները եւ ֆոտոները կան, որ փորձել եմ հանդարտեցնել։ Դա կոնկրետ այն ժամանակվա իշխանության գործելաոճն էր։ Նման բան չի եղել, որ կոչ լինի՝ քարեր պատրաստեն»։

Նա նաեւ նշեց, որ բանակցել է «Կարմիր խաչի» հետ, որպեսզի հաց հասցնեն ՊՊԾ գնդում գտնվողներին։