Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Փաշինյան

Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Փաշինյան

Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել: Այսպես սկսեց այսօր կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանը` գուժելով գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային զորամասում բռնկված հրդեհի մասին, որի հետևանքով 15 զոհ ունենք:

Ուստի առաջարկեց ոտքի կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ հրդեհի պահին օգտագործվել է նաև ավտոբենզին, որը արգելված էր, ինչի հետեւանքով հնարավոր չի եղել մարել հրդեհը: Հայտնեցին նաև, որ անվտանգության կանոնների խախտում է տեղի ունեցել: