ՊՍԺ-ն լուրջ կորուստով է մոտենում «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

ՊՍԺ-ն լուրջ կորուստով է մոտենում «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

Փետրվարի 16-ին աշխարհի ակումբային մակարդակով ամենահետաքրքիր մրցշաշարհի՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում կկայանա  «Բարսելոնա» – ՊՍԺ ֆուտբոլային հանդիպումը։ Ահա և ինչպես գրում են ֆրանսիական առաջատար մարզական պարբերականները, փարիզյան ակումբը կորուստով է մոտենալու այս հանդիպմանը։ Ստացած վնասվածքի պատճառով խաղընկերներին չի կարողանալու օգնել ՊՍԺ-ի և Արգետնտինայի հավաքականաի հարձակողական ոճի կիսապաշտպան Անխել դի Մարիան։

Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անձամբ է հաստատել արգենտինացու վնասվածքի հետ կապված տեղեկությունները։ «Այո, Անխել դի Մարիայի համար հարցը փակված է, նա չի հասցնելու վերականգնվել մինչև «Բարսայի» հետ հանդիպումը։ Իհարկե նա շատ կարևոր դեր ունի թիմում, բայց կարող եմ վստահեցնել, որ նրա  բացակայությունը «Բարսելոնայի» հետ խաղում չի ազդի ընդհանուր մեր խաղային ծրագրի վրա: Մենք կգտնենք լավագույն լուծումները»,-ասել է Պոչետնիոն` տված վերջին հարցազրույցի ժամանակ: