Մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին. Մասիս Մայիլյան

Մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին. Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը գրում է՝ 

«Հարգելի հայրենակիցներ։
Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին:
Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչին ու պահանջին, Արցախի ինշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Նշված արտակարգ պայմաններում անհնար է եղել ապահովել միջազգային դիտորդների մասնակցությունը, իսկ հայաստանյան դիտորդական առաքելությունը վտանգից խուսափելու համար ստիպված է եղել հընթացս փոխել դիտորդության մեթոդաբանությունը և իրականացնել այդ առաքելությունը ոչ նախատեսված ծավալով։
Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»։