Ինչպես վարվեց Աթաթուրքը հայ հերոսների մասին երգողի հետ
Պատմությունը, որը պիտի ձեզ ներկայացնեմ, տարիներ առաջ շատ էր արծարծվում, բայց այսօր, երբ դրա կարիքը ամենաշատը ունենք և կարող ենք մի օրինակով վարակել շատերին, չի խոսվում այդ մասին։ Խոսքս թուրքերեն լեզվի մեջ մասնագիտացած, հայկական արմատներով թուրք լեզվաբան Հակոբ Դիլաչարի (Հակոբ Վահանի Մարթայան) մասին է։ Նա եղել է թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: ։ Բացի դրանից՝ հայտնի հայ լեզվաբանը եղավ Թուրքիայի նախագահի խորհրդականը լեզվական, մշակութային և ուրիշ հարցերով։ Նրա դերը պարզապես անգնահատելի էր։ Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունը ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու և արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: 22 լեզվի գիտակ էր։ Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)…
Մարթայանը նախաձեռնել է ժամանակակից թուրքերենի լատինատառ այբուբենին անցումը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ ունեցած ներդրման համար նրան շնորհել է «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը: Պատմությունը կապված է նրա հետ, բայց այն ուսանելու շատ բան ունի։
Աշխարհաքաղաքական այս պայմաններում, երբ այս իշխանության կողմից նսեմացվում, քրեական հետապնդումների են ենթարկվում մեր հերոսները, երբ Անդրանիկ, Նժդեհ, Մոնթե և այլ հերոսների անունները Հայաստանի իշխանության համար դարձել են անընդունելի, երբ Նեմեսիսի արձանի համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից և ասել, որ դա իր իշխանության «մեղքով չի կատարվել», պետք է հիշեցնենք այս պատմությունը։ Պետք է հիշեցնենք, որովհետև Աթաթուրքը ավելի բարի էր ազգային հերոսների նկատմամբ, քան այս իշխանությունը, որը բառիս բուն իմաստով «հայ սերուցքը քաշում» ու թշնամուն է տրամադրում։ «Հայ սերուցքը քաշում» ու բանտերն է լցնում։ Ազգային հերոսներին մաղում ու փոշիացնում է։
1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը` բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):
Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:
Օգոստոսի 31 … Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի … հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն … հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով դուր եկավ իրեն:
Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը.
-Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…
Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիների շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը …
Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը.
Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանիկ:
Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին էր հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն` ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ` հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ…
Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը.
-Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերոսներին …Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը, բայց սա լինի վերջին անգամը…
- Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ,- 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապող իր խորթ աղջկան` հայազգի Սապիհա հանըմին՝ կասի,- դու պիտի չազատվես այդ հիվանդությունից…
Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով Զորավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով`
-Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին…
Կարծիքներ