Երեկոյան եմ վերադարձել գործուղումից, այսօր կայցելեմ զինվորներին (տեսանյութ)

Երեկոյան եմ վերադարձել գործուղումից, այսօր կայցելեմ զինվորներին (տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց երեք վիրավոր զինծառայողի վիճակի մասին:

Նա նշեց, որ երեք զինվորներից մեկի առողջական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում է եղել, բայց հրավիրված կոնսիլիումից հետո փոփոխություն է մտցվել բուժման մեջ, այս պահին երեքի վիճակն էլ գնահատվում է բավարար:

Hraparak.am-ի հարցին` այցելե՞լ է զինվորներին, Ավանեսյանն ասաց, որ  գիշերն է վերադարձել գործուղումից, այսօր օրվա ընթացքում կայցելի։

Մանրամասն` տեսանյութում