Զոհված զինվորի մայրը ևս միացել է հացադուլին (տեսանյութ)

Զոհված զինվորի մայրը ևս միացել է հացադուլին (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ են հայտարարել դաշնակցական Գեղամ Մանուկյանն ու Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը։ Այսօր նրանց միացավ նաև մի կին, ում որդին 2008-ին զոհվել է բանակում։ Նա Hraparak.am-ին ասաց, որ ինքն իր հացադուլով ուզում է հրավիրել Ռուսաստանի իշխանությունների ուշադրությունը, որպեսզի նրանք զբաղվեն մեր ռազմագերիների վերադարձի հարցերով։ Իսկ թե ինչու է Հայատսանի կառավարության դիմաց նա ՌԴ իշխանություններից ինչ-որ բան պահանջում, տիկինն ասաց՝ որովհետև Հայաստանում ինքը իշխանություն չի ճանաչում, կառավարություն գոյություն չունի։

Մանրամասն՝ տեսանյութում