Բահամները հուլիսից բացում են սահմանները տուրիստների առաջ

Բահամները հուլիսից բացում են սահմանները տուրիստների առաջ

Բահամյան կղզիները հուլիսի մեկից բացում են իրենց սահմանները տուրիստների առաջ։ Այս մասին հայտնում է Travel and Leisure-ը։ Հովեկները, ովքեր կժամանեն սեփական իննաթիռներով կամ սեփական զբոսանավերով, կհյուրընկալվեն արդեն հունիսի 15-ից։ Բահամներ մուտք գործելուց առաջ տուրիստները պարտադիր ջերմաչափվելու են օդանավակայաններում եւ նավահանգիստներում։ Պարտադիր է լինելու դիմակների կրումը տաքսիներում, հանրային վայրերում։ Պարտադիր է լինելու նաեւ սոցիալական հեռավորության պահպանումը՝ ներառյալ լողափերին, որտեղ արդեն իսկ պետք է պայմաններ ստեղծված լինեն, որպեսզի սոցիալական հեռավորությունը չխաթարվի։ Հյուրանոցները ախտահանվելու են։ Սահմանվելու է նաեւ սենյակներում լինելիք իրերի քանակը եւ թե քանի հոգի կարող է լինել վերելակում։