Ի՞նչ մանիայով է տառապում Գարիկը

Ի՞նչ մանիայով է տառապում Գարիկը

Գարիկ Սարգսյանը լրիվ խառն է։ Ֆեյսբուքյան էջի "քովեր ֆոտոյում՛՛ դրել է՝ Ապրիլի 5-ի հանրահավաքին՝ ԱՅՈ ու այդպես էլ թողել »։ Ապրիլի հինգը անցել է, հանրահավաքը չի եղել, բայց նա միևնույն է կողմ է, որ ապրիլի 5-ին հանրահավաք լինի ու ինքն էլ Այո ասի։

Կողքից էլ թարմ- թարմ գրառումներ է անում։ Օրինակ, երբ մի օրում երեք ուժայիններ են փոխվում, հիացած գրում է․

Garik Sargsyan

Գնում ենք առաջ...

Իշխանավորներից մեկի գրառումը, որ լրատվականներից մեկին դատի է տվել, Գարիկն անմիջապես տեղադրում է իր էջում ու ստատուս  գրում․

Garik Sargsyan

․․․․֊ը (լրատվականի անվանումն է) դատվելու մանիա ունի ․․․․․․ յան (պաշտոնյայի ազգանունն է) ջան

 Տեսնես մարզպետն իմանու՞մ է որ մանիա նշանակում է մոլագարություն:
մտագարություն։ Երբևէ չի՞ մտածել, որ Հայաստանում գուցե  իշխանությունն է տառապում դատելու, հետապնդելու, վարկաբեկելու մանիայով։ Մտածե՞ լ է, թե ինքը
որպես մարզպետ ի՞նչ մանիայով է տառապում՝ կոկորդիլոսաբուծությա՞ն, թե թռչնաբուծության։ Թե՞ դրանք նույնն են։ Կամ գուցե սապոնագիտությա՞ն․․․