Որքան աշխատավարձ է ստանալու Մխիթարյանը «Ինտերում»․ նոր մանրամասներ ֆուտբոլիստի տրանսֆերից

Որքան աշխատավարձ է ստանալու Մխիթարյանը «Ինտերում»․ նոր մանրամասներ ֆուտբոլիստի տրանսֆերից

Գրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ Միլանում բուժզննում է անցել՝ «Ռոմայից» տեղափոխվելով «Ինտեր»։ Սպասվում է, որ «Ինտերը» առաջիկա ժամերին պաշտոնապես կհայտարարի հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։

Մինչ այդ սակայն նոր մանրամասներ են հայտնի դառնում ֆուտբոլիստի տրանսֆերից։ Իտալիայում մարզական ԶԼՄ-ները գրում են, որ Մխիթարյանը տարվա համար նախնական 3,3 մլն եվրո աշխատավարձ է ստանալու, որը հավելավճարներով կարող է հասնել 4,2 մլն եվրոյի։

Նշենք, որ Մխիթարյանը արդեն իր նախկին ակումբի «Ռոմայի» կազմում անցկացրել  է 65 հանդիպում, որոնք ընթացքում կարողացել է 18 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ Մխիթարյանը այս տարի կարողացավ ակումբային հերթական տիտղոսը նվաճել՝ «Ռոմայի» կազմում դառնալով «Կոնֆերենցիաների լիգայի» հաղթող։