Կամաց- կամաց մեր թևատակերի թրաշին են հասնում

Կամաց- կամաց մեր թևատակերի թրաշին են հասնում

Աղ ու աղամանի պատմությունից հետո, առողջապահության նախարարուհին զահլա ունի՞, մեկ էլ սնդիկով ջերմաչափի արգելման մասին խոսի։ Աղից հետո հանրության կողմից այնքան «աղ ու պերեց կերավ», , որ մտածեց՝ դե թող հիմա էլ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը «աղ ու պերեց ուտի»։ 

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանում սնդիկ պարունակող սարքերի` այդ թվում սնդիկով ջերմաչափերի վաճառքը: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, Տիկ Տոկի Գայանեն  ասում է, որ  նպատակը  մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է։  Կամաց- կամաց մեր թևատակերի թրաշին են հասնում։ Նիկոլ Արգելակիչը զբաղված է կոսմետիկական նուրբ նյուանսներով։ Դե Հայաստանի դարդուցավը դա է։  Նույն պատմությունն է, երբ «Ուղտին ասում են՝ վիզդ ծուռ է, ասում է՝ ո՞ր տեղս է ուղիդ, որ վիզս ուղիղ լինի։ Հիմա մենք ենք։ Ոսկորի գենետիկայով ենք մարդ ճանաչում, բայց մարդու առողջության մասին ենք մտածում։ 

Հայաստանում թե մեկնումեկը մտածի, որ մեր առողջության համար է այդ ամենն արվում, կասեն՝ էս մարդը գիժ է։ Բիզնես ծրագիր է, - այդպես են ասում՝ ինչպես դիմակներինը ու դիմակներից բխող բոլոր նյուանսներինը։ Իբր ՀՀ քաղաքացին  կարողանում է սնդիկով ջերմաչափ գնի, հիմա էլ թանկ- թանկ էլեկտորային բաներից են խոսում։ Դրանք բոլորը թափելու բաներ են։ Դեղատներից մեկից մի էլեկտրոնային է, ի՜նչ զիրթ ու զիբիլ է գնել եմ ու երբ դնում եմ թևիս տակ, ջերմությունս 34 է։ Ամեն հանելուց հետո ասում եմ՝ կարողա՞ մեռել եմ, խաբար չեմ։  Մինչև հասնում եմ դեղատուն, աշխատողին համոզում, որ «սաղ եմ», կյանքիս կեսը գնում է։ Ասում է՝ երևի էլեմենտը հին է, քանի տարի է ստեղ թափած են, բա հնացած կլինի։  Երկար թափառումներից հետո հազիվ մի տեղից եղունգի չափ էլեմենտը գտնում ու նորից եմ չափում, էլի 34 է։ Մտածում եմ՝ չէ, հաստատ մեռած եմ։ Ինչևէ, հաջորդ օրենքը թևատակերի թրաշն արգելելը պիտի լինի։ Մեր անթրաշ իշխանությանը թրաշված լինելը հաստատ դուր չի գա։ Գոտկատեղից ներքև էլ որ հասնեն, ա՜յ «Խաղաղության դարաշրջան կմտնենք»։ Խոսքս թլպատվելու մասին չէ։