Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք է սկսվել

Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք է սկսվել

Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում: