Այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հիվանդին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը

Այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հիվանդին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը

Ֆեյսբուքյան օգտատեր Գեւրգ Դերձյանը գրառում է կատարել.

«Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հիվանդին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար»: