ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է․ օդաչուները մահացել են

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է․ օդաչուները մահացել են

Քիչ առաջ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: 

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ ինքնաթիռը հայտնաբերվել է, օդաչուները մահացել են։

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,

Մայոր Մանուկյան Մովսես։

Ցավակցում ենք»։