Մոտ 2000 բանտարկյալ ազատ է արձակվել

Մոտ 2000 բանտարկյալ ազատ է արձակվել

Մոտ 2000 բանտարկյալ վաղաժամ ազատ է արձակվել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հայտնում է The National-ը։ Նման համաներումը պայմանավորված է ԱՄԷ Ազգային տոնի հետ, որը դեկտեմբերի 2-ին է, եւ ամեն տարի ԱՄԷ մաս կազմող էմիրությունների ղեկավարները եւ պետության ընդհանուր կառավարիչը համաներում են հայտարարում՝ ի պատիվ այս տոնի։

Այսպես Դուբայից ազատ է արձակվել 625 բանտարկյալ, ընդհանուր կառավարչի որոշմամբ ազատ է արձակվել 785 բանտարկյալ, իսկ պետության մաս կազմող էմիրություններից համապատասխանաբար՝ Շարժայից 182, Աջմանեից 90, Ռաս ալ-Հայմեից 205 եւ Ֆուջեյրայից՝ 65։

Հիշեցնենք, որ 1971 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է համաձայնագիրը, որով ստեղծվել է ԱՄԷ-ն վեց էմիրություններով, իսկ արդեն մեկ տարի անց նորաստեղծ պետությանը միացել է նաեւ Ռաս ալ-Հայմեի էմիրությունը։