Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող նկեր... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Նպատակը՝ ներմուծվող գարեջրի դեմ պ... «Հրապարակ». հայկական ծագումով կիքսեր «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող նկեր... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Նպատակը՝ ներմուծվող գարեջրի դեմ պ... «Հրապարակ». հայկական ծագումով կիքսեր «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե... Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբա... Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը Հարձակման է ենթարկվել Հայաստան-Սփյուռք խորհրդ... Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության ... Գագիկ Ծառուկյանը թագ կնվիրի Միսս Հայաստանին ... Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով ... Նոր ինտրիգներ Շիրակի պետական համալսարանում. կ... «Միսս Արմենիա»-ի հաղթողի ձեռքից թագը հետ վերց... Մեր հասարակությունը միշտ չէ, որ դրական է գնահ... Հրդեհ Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կան զոհ... Գեղեցկության մրցույթի «տգեղ» կողմերը (ֆոտոշար... Իրանը հարվածել է Սիրիայում եւ Իրաքում գտնվող ... Կալիֆոռնիայում բանտային անկարգություն է տեղի ... Ծառուկյանի մոտ՝ կոնֆերանսի, հետո խորհրդարան, ... Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի քաղաքացին... Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթար... Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հա... Ռուսաստանում կանիբալիստ ամուսինների են ձերբակ... «Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են ... Սիրիայում ռուս գեներալ է զոհվել
Հարցում

Հոր սիրտը չդիմացավ․․․

Մահացել է մեկը, ով այդպես էլ չիմացավ, թե ինչու Բանակում սպանեցին իր տղային։ 

Սուրեն Օհանջանյան։

2007 թվականից հայր ու մայր պայքարում են Իրենց տղայի՝ Տիգրան Օհանջանյանի սպանության հանգամանքների բացահայտմամբ։ Պետական բոլոր ատյանների դռները բախել են, առ այսօր բոլորիս ականջներում նրանց ձայնն է՝ ու՞ր է մեր  տղան, ո՞վ է սպանել նրան։ Հոր բաց նամակները՝ ուղղված Հանրապետության պատասխանատուներին սիրտ է խոցում․

«2007թ. Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված 28418 զին զորամասում գազանաբար սպանել են որդուս` կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանին: Մինչ օրս ունենք գերեզման, չունենք մահվան պատճառ: Որդուս` մահը զորամասում պետք է մտահոգեր պետական այրերին և մահվան հանգամանքների բացահայտումը պետք է հանդիսանար պետական գործընթացի բաղկացուցիչ մասը: Սակայն տեղի ունեցավ հակառակը`մինչ մենք մեր ողբերգության հետ էինք, նախաքննական մարմինը` հանձինս գործով քննիչ, դատախազ Գնել Մանուկյանի, զբաղված էր ապացույցները կեղծելով և ոչնչացնելով: Դրա արդյունքում արդեն վեց տարի է տարբեր դռներ ենք թակում` պարզելու ընդամենը մեկ հարց. ով և ինչու սպանեց իմ տղային, ինչու են զինվորների հետ հաշվեհարդար սկսել, որը ամենօրյա ողբերգություն է դարձել բանակում․․․»։

Տիգրանի ծնողները՝ Գոհար Սարգսյանն ու Սուրեն Օհանջանյանը, արդեն յոթ տարի պայքարում են, որպեսզի պարզեն իրականությունը:

Ինչպես մայրն է ասում․ «Տիգրան Օհանջանյանի գործով ոչ ոք դեռ չի պատժվել, տղայիս մահվան պաշտոնական վարկածը եղել է էլեկտրահարումը․․․»

Մարդկային սիրտը ցավի հաղթահարման չափ ունի։ Երբ ցավին գումարվում է անզորությունը․․․ սիրտը կանգնում է։

Հիշեցնենք, որ Տիգրան Օհանջանյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ, ծնողները շարունակում են բախել բոլոր իրավական դռները, պահանջել բացատրություն, փորձել սեփական հետաքննությունն իրականացնել: Տիգրան Օհանջանյանի ծնողները մահվան լուրը լսելուն պես Ռուսաստանից վերադարձել են Հայաստան, դիահերձման ժամանակ հայրը ստիպել է, որ թույլատրեն լուսանկարահանել տղայի դին:

Հոր սիրտը չդիմացավ․․․

Մայրը կպայքարի մենակ․․․

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 2877 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan