Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ
Ամենաընթերցված լուրերը
Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից
Հարցում

Սեֆիլյանի գործով նիստը կրկին տապալվեց․ տեսանյութ

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստին Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանից բացի, դատական սանկցիա կիրառվեց նաեւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ։ Բանն այն էր, որ նիստը սկսվելուց առաջ Կարապետյանցը կրկին չկարողացավ իր պայուսակով մտնել նիստերի դահլիճ, քանի որ դատական կարգադրիչները նրանից պահանջում էին բացել պայուսակը, ինչը Կարապետյանցը համարում է խուզարկություն։ Տաթևիկ Գրիգորյանը կարգադրեց քաղաքացիներին հատկացված նստարաններին նստած Կարապետյանցին զբաղեցնել այն հատվածում, որը նախատեսված է դատավարության կողմերի համար:

Փաստաբանը գնաց դատավարության մասնակիցների համար նախատեսված հատվածը եւ հայտնեց, որ իր ներկայությունն այդտեղ անօրինակ է, քանի որ ինքը նիստերի դահլիճ մտնել է որպես քաղաքացի․ «Այս հատվածում կարող են գտնվել միայն պաշտպանները: Իմ աշխատանքային բոլոր գործիքները՝ պայուսակ, փաստաթղթեր, գրիչ, թողել եմ մեքենայի մեջ և չեմ կարող այստեղ առանց դրանց արդյունավետ պաշտպանություն իրականացնել»։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հարցրեց, թե եթե այդ իրերով է գալիս, արգելո՞ւմ են մուտք գործել դատարան, Կարապետյանցը պատասխանեց, որ դատական կարգադրիչները պահանջում են բացել պայուսակը և զննել մեջը: Իսկ դա, ըստ Կարապետյանցի, խուզարկություն է:

Դատարանը հորդորեց փաստաբանին չլքել դատակա նիստերի դահլիճը, սակայն, Կարապետյանցը հեռացավ։ Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակացական սենյակ եւ վերադառնալուն պես հայտարարեց, որ սանկցիա է կիրառում Նինա Կարապետյանցի նկատմամբ։Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 11-ին։

Նշենք, որ այսօրվա նիստին 7 ամբաստանյալներից ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, որը Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է։ Իսկ մյուսներին դատարանը հեռացրել էր դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

 

Դիտվել է 381 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan