Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Ապրիլ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սպանված ադրբեջանուհու մարմինն ամփոփվեց մեր ... Այժմյան քաղաքականության մեջ այլևս կանոններ չկ... Լույս չի լինելու Առևտրականները կհանդիպեն վարչապետին․ (ֆոտոշարք... Էրդողանին կրկին կանչում են Մոսկվա Կիսատ-պռատ օգնություն. գյուղացին կրկին դժգոհ ... Ցինդաոյում առաջին անգամ չինական միջուկային սո... 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորումն ստացե... Ապագա Երևանը՝ ըստ 3 քաղաքական ուժերի Քենիայում ավտովթարից քսանյոթ մարդ է մահացել ... ԵԽԽՎ-ի համար երեկ էկզոտիկ օր էր Լևոն Զուրաբյանի «էրոտիկ բնույթի» համեմատականը... Մատտեո Սալվինին Էմանուել Մակրոնին անվանել է «... ՍԴ նախագահն ընդհատեց Զուրաբյանին. «Սա պառլամ... Թաթոյանը վառ երևակայություն ունի, իրազեկ չէ և... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բանակցությո... ԱԺ առաջին նիստի օրը կախված է ՍԴ որոշումից «Ժողովուրդ». Քաղաքապետի տիկինը Սահմանին զինվոր է զոհվել «Հրապարակ». Բացակայությունից օգտվե՞լ են
Ամենաընթերցված լուրերը
Սպանված ադրբեջանուհու մարմինն ամփոփվեց մեր ... Այժմյան քաղաքականության մեջ այլևս կանոններ չկ... Լույս չի լինելու Առևտրականները կհանդիպեն վարչապետին․ (ֆոտոշարք... Էրդողանին կրկին կանչում են Մոսկվա Կիսատ-պռատ օգնություն. գյուղացին կրկին դժգոհ ... Ցինդաոյում առաջին անգամ չինական միջուկային սո... 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորումն ստացե... Ապագա Երևանը՝ ըստ 3 քաղաքական ուժերի Քենիայում ավտովթարից քսանյոթ մարդ է մահացել ... ԵԽԽՎ-ի համար երեկ էկզոտիկ օր էր Լևոն Զուրաբյանի «էրոտիկ բնույթի» համեմատականը... Մատտեո Սալվինին Էմանուել Մակրոնին անվանել է «... ՍԴ նախագահն ընդհատեց Զուրաբյանին. «Սա պառլամ... Թաթոյանը վառ երևակայություն ունի, իրազեկ չէ և... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բանակցությո... ԱԺ առաջին նիստի օրը կախված է ՍԴ որոշումից «Ժողովուրդ». Քաղաքապետի տիկինը Սահմանին զինվոր է զոհվել «Հրապարակ». Բացակայությունից օգտվե՞լ են «Ժամանակ». Դաշնակցության պահանջը Սերժ Սարգսյա... Սեյրան Օհանյանի կինը՝ փոխնախարա՞ր. «Իրատես» «Ժողովուրդ». Մարալիկ քաղաքի ծննդատունը փակման... «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է հարգում 1.5 մ... «Ժողովուրդ». ՍԱՍ գրուպը՝ ՀՀԿ ցուցակում Հայի աննկուն ոգին «Ժողովուրդ». Հանուն կալանավորված եղբոր «Հրապարակ». Տնից մեկը «Հրապարակ». Արտաշատում կմիանա՞ն վտակներն իրեն... «Հրապարակ». ՀՀԿ-ում լարված անորոշությունը պահ... Դոնբասում զոհված ամերիկացու ընտանիքը նրա թաղո... Մարին Լը Պենը խոստանում է ցրել Մակրոնի շուրջ ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ ապրիլի 25-ի համար ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ֆրանսիայի ցանկացած նա... Համահայկական նվագախմբի առաջին համերգը Մակրոնը երկրորդ փուլում հավակնում է ընտրողներ... Դոնալդ Թրամփը կոչ է արել վերանայել ՄԱԿ-ի արդյ... Լիտվական թեթև ինքնաթիռը հատել է Բելառուսի սահ... ԱՄՆ-ը էլ ավելի կդժվարացնի Ասադի կյանքը Սա պայքար է, որի նպատակն է հերքել պատմական ճշ... Ստամբուլում մոմավառություն և նստացույց է տեղի... Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փո... «24 ապրիլի, 1915... Սև օր՝ հայոց պատմության մ... Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախո... Զիդանը սուր քննադատության է ենթարկվել Գյումրին այս անգամ էլ տարբերվեց՝ ցեղասպանությ... Ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջ... Սպասում էի, որ Արթուրի անունը կհնչի, բայց այդ... Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաս...
Հարցում

Շողացող Ադելը, խամրած Բեյոնսեն, ձեռնունայն Ռիհաննան․ «Գրեմմի-2017»-ի ամփոփում

Երաժշտական միջազգային ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այլևս անցյալում է։ Երեկ գիշեր կայացավ «Գրեմմի-2017»-ը։ Դեռ ամիսներ առաջ համաշխարհային հեղինակավոր պարբերականներն ու կայքերը անդրադառնում, քննարկում ու քննում էին հայտնի անվանակարգերն ու դրանցում առաջադրվող թեկնածուների հնարավոր հաղթանակները։ Այսօր արդեն պատկերն ավելի հստակ է ու կանխատեսածից տարբեր։ Եթե շատերը համարում էին, որ «Գրեմմի-2017»-ի այս տարվա թագուհին միանշանակ լինելու է փոփ- դիվա Բեյոնսեն, ով բավական վերջերս հրապարակեց իր նոր լուսանկարները և հայտարարեց, որ հղի է, ապա երեկ գիշեր պարզ դարձավ, որ երաժշտագետները ևս սխալվում են։

Մրցանակաբաշխության ամենասպասված իրադարձություններից մեկը հղի Բեյոնսեի ելույթն էր։ Երգչուհին հայտնվեց հնդկական աստվածուհու կերպարով եւ իր վերջին ալբոմից երկու հիթ կատարեց՝ Sandcastles-ը եւ Love Drought-ը։ Ինչպես շատ բնագավառներում, այնպես էլ «Գրեմմի-2017»-ում եղավ այն, ինչ եղավ։ Ոչ միայն երեկույթի թագուհու, այլև 9 անվանակարգերում հաղթող ճանաչվելու հնարավորությունը Բեյոնսեն զիջեց Ադելին՝ երգչուհու, ով մրցանակաբաշխությունից հեռացավ միանգամից 5 արձանիկներով։ 

Սակայն սա Ադելի լավագույն ցուցանիշը չէ։ «Գրեմմի» 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին կրկին երեկոյի հերոսուհին էր՝ սակայն ոչ թե 5, այլ 6 գրեմմի մրցանակներով։ Թեև Բեյոնսեն մրցանակ է ստացել «Լավագույն ժամանակակից ալբոմ» անվանակարգում, այդուհանդերձ Ադելը մրցանակի է արժանացել լավագույն ալբոմ («25»), լավագույն վոկալային փոփ ալբոմ («25»), լավագույն ձայնագրություն («Hello»), լավագույն երգ («Hello»), լավագույն վոկալային փոփ կատարում («Hello») կատարում» անվանակարգերում։

Հատկանշական է, որ երգչուհին հրաժարվել է տարվա լավագույն ալբոմ մրցանակից` հայտարարելով, որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն է արժանի դրան՝ իր «Lemonade» ալբոմով։ Բրիտանուհին բեմ է բարձրացել՝ շնորհակալություն հայտնելով իր աշխատանքը գնահատելու համար եւ հուզիչ ելույթ ունեցել: Ելույթի ավարտին Ադելը «հաստատել» է, որ ամուսնացել է իր ընկերոջ՝ Սայմոն Քոնեքիի հետ:

«Գրեմմի 2017» մրցանակաբաշխության հաղթողների հիմնական ցանկը 

«Տարվա ձայնագրություն» - Hello, Ադել
«Լավագույն երգ» - Hello, Ադել
«Լավագույն նոր արտիստ» - Chance the Rapper
«Տարվա ալբոմ» - 25, Ադել
«Լավագույն վոկալ փոփ կատարում» - Hello, Ադել
«Լավագույն վոկալ փոփ ալբոմ» - «25», Ադել
«Լավագույն ռոք ելույթ» - Blackstar, Դեւիդ Բոուի
«Լավագույն ռոք ալբոմ» - Tell Me I'm Pretty, Cage The Elephant
«Լավագույն R&B ելույթ» - Cranes In The Sky, Սոլանժ Նոուլզ
«Լավագույն ուրբան-ալբոմ» - Lemonade, Բեյոնսե
«Լավագույն ռեգգի ալբոմ» - Ziggy Marley, Զիգի Մարլի
«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» - Skin, Flume
«Լավագույն ռեփ կատարում» - Hotline Bling, Դրեյք
«Լավագույն երաժշտական հոլովակ» - Formation, Բեյոնսե

Լավագույն կերպարները

«Գրեմմի»-ն այս տարի ևս աչքի ընկավ հետաքրքիր ու ճաշակով զգեստներով, շքեղ կերպարներով: Harpers Bazaar-ն առանձնացրել է մրցանակաբաշխության լավագույն look-երը:

  • Բեյոնսե
  • Ռիհաննա
  • Լեդի Գագա
  • Ադել
  • Սելին Դիոն
  • Սոլանժ Նոուլզ
  • Քրիսի Թեյգեն
  • Քերի Անդերվուդ
  • Փերիս Ջեքսոն
  • Քրիս Ջեններ

Վատագույն կերպարները

Ինչպես ցանկացած մրցանակաբաշխության կամ երեկույթին, այս անգամ ևս աստղերը մեծ ուշադրություն էին դարձրել իրենց լուքերին, որոնց վրա  հազարավոր դոլարներ են ծախսում։ Սակայն շատ անգամներ օրգինալ երևալու մոլուցքը նրանց կարմիր գորգի վրա «դարձնում» է «անճաշակ»։

  • Էնդրա Դեյ
  • Քեթի Փերի
  • Հելսի
  • Էլլ Քինգ
  • Թարաջի Հենսոն

Կարմիր գորգի սեքս- խորհրդանիշները

Լոս Անջելեսի Staples Center-ում կայացած «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխության 59-րդ արարողության կարմիր գորգին հայտնվեցին սեքսուալ Ջեյ Լոն, Հայդի Քլումը, Ռիհանան, Ադելը, Դեմի Լովատոն, Սելին Դիոնը, Փերիս Ջեքսոնը, Լեա Միշելը, Քրիսի Թեյգենը, Լավերն Քոքսը, Սոլանժ Նոուլզը եւ այլ աստղեր:

47-ամյա Ջեյ Լոն իր սեքսուալությամբ գերազանցեց մյուս աստղերին, Ռիհաննան իր յուրօրինակ հագուստով ու կերպարով շլացրեց լրագրողներին, Բեյոնսեն իր փորիկով ու կանացի շքեղ տեսքով գրավեց շատերի սրտերը։

«Գրեմմի»-ից «նեղացածները»

Մամուլում ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերն ու Դրեյքը կարող են բաց թողնել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Այդպես էլ եղավ։ Բիբերը, որը հավակնում էր 4 մրցանակի, «Գրեմմին» չհամարեց ակտուալ և «ներկայանալի»: Իսկ ահա Ուեսթը, որը հավակնում էր 8 «Գրեմմի» մրցանակի, նշել էր, որ իր՝ մրցույթին չմասնակցելու հիմնական պատճառը սպիտակամորթների հանդեպ կազմակերպիչների «լավ» վերաբերմունքն է։ Մրցանակաբաշխությանը ներկա չէր նաև Դրեյքը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ նա զբաղված է լինելու եվրոպական շրջագայությամբ և այդ պատճառով բաց է թողնելու մրցանակաբաշխությունը:

Հատկանշական է նաև, որ բարբադոսցի Ռիհաննան, ով միանգամից 8 անվանակարգերում էր ներկայացված, դատարկ ձեռքով վերադարձավ տուն։ Ժամեր անց երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակեց լուսանկար-մեմ՝ հետևյալ մակագրությամբ․ «Կարծում եմ՝ ժամանակն է ալկոհոլի բաժնի»։

«Գրեմմի»- Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958 թվականի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 108 կատեգորիաներում՝ 30 երաժշտական ժանրերով, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։ Գրեմմի մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի ունեցավ 1959 թ. մայիսի 4-ին։ 2011 թվականի ապրիլի 6-ին ձայնագրման ակադեմիան հայտարարեց մրցանակաբաշխության կատեգորիաներում փոփոխությունների մասին, որի հետևանքով կատեգորիաների թիվը 108-ից նվազեց մինչև 78-ը։ 2012 թվականի փետրվարի 12-ին Լոս Անջելեսի «Staples Center» համալիրում կայացավ Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխությունը։

Պատրաստեց՝ Վով Մուշեղյան

Դիտվել է 1218 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan