Իրանական հրթիռների դեմ անզոր ենք․ Ուկրաինայի ԶՈւ

Իրանական հրթիռների դեմ անզոր ենք․ Ուկրաինայի ԶՈւ

Ուկրաինայի զինված ուժերը չեն բացառել, որ ռուսական զորքերը կարող են իրանական արտադրության բալիստիկ հրթիռներ տեղակայել Ուկրաինայի հյուսիսային սահմաններին։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը։

«Մենք կօգտագործենք այդ հրթիռներից պաշտպանվելու բոլոր միջոցները։ Հավանական է, որ դրանք կլինեն Ուկրաինայի հյուսիսում, որտեղից կարձակվեն այնպես, որ սպառնալիք լինեն ամբողջ երկրի համար։ Հրթիռներից մեկի հեռահարությունը 300, մյուսինը՝ 700 կիլոմետր է։ Դրանք բալիստիկ հրթիռներ են։ Դրանց դեմ մենք արդյունավետ պաշտպանություն չունենք», -խոստովանել է ուկրաինական բանակի ներկայացուցիչը։