Զինված միջադեպ Իտալիայում, կա երկու զոհ

Զինված միջադեպ Իտալիայում, կա երկու զոհ

Իտալիայի Տրիեստ քաղաքում երկու ոստիկան է զոհվել՝ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ։ Ըստ հաղորդման, ծնունդով Դոմինիկյան Հանրապետությունից հանդիսացող անձը, ով կասկածվում է սկուտերի գողության մեջ, իր եղբոր ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանություն, որտեղ նրան հաջողվել է տիրանալ ոստիկաններից մեկի ատրճանակին ու հրազենային կրակ բացել։ Նշենք, որ բացի երկու զոհված ոստիկաններից եւս հինգն էլ վիրավորվել են ու հոսպիտալացվել։ Հրազենային կրակ բացող տղան ու նրա եղբայրը ձերբակալված են։