Իրեն լուրջ կերպարի տեղ է դրել

Իրեն լուրջ կերպարի տեղ է դրել

Երևանի ավագնու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Երբ մեր խորհրդարանական գործունեությունը հանրապետականներն են քննադատում, ինչ-որ տեղ հասկանում եմ, քաղաքական պայքար է, բայց երբ քաղաքական որևէ արժանիք չունեցող անձը համամասնական ցուցակով դառնում է պատգամավոր և երկու տարի անց լքում է ֆռոնտը ու մի կիրակի օրով փորձում ԼՀԿի վրա ինքնադրսևորվել, դա նորություն է:

Այդպիսին է Միհրան Հակոբյանը, ով 2011 թվականից իշխանական ուժի անդամ լինելով իրեն լուրջ կերպարի տեղ է դրել, 6 տարի անց հայտնվել խորհրդարանում, իսկ ՀՀԿ-ի իշխանությունից հեռանալուց հետո` լքել դասը:

Միհրա՛ն, անբովանդակ լավաշդ այս օրով տեղին չէր: Վերընթերցիր կենսագրությունդ և կհասկանաս քաղաքական գործունեությունից կպցնողն ով է և ինչպես է վարվում նա, երբ այլևս կպցնելու բան չկա»: