Երբ են մոծակներն ավելի շատ «գրոհում» մարդկանց վրա. գիտնականներ 

Երբ են մոծակներն ավելի շատ «գրոհում» մարդկանց վրա. գիտնականներ 

Գիտնականները պարզել են, թե ինչու մոծակները որոշ մարդկանց կծում են, որոշ մարդկանց՝ ոչ։ Ըստ գիտական հետազոտությունների, մոծակների «ախորժակը» գրգռում է ածխաթթվի հոտը, որը մարդն արտաշնչում է։ Ըստ գիտնականների, մարմնեղ մարդիկ արտաշնչելիս ավելի շատ ածխաթթու գազ են արտանետում, հետեւաբար, նրանք ավելի շատ են ենթակա մոծակների հարձակմանը։ Նաեւ մասնագետները նշում են, որ տղամարդկանց մոծակներն ավելի շատ են կծում, քան կանանց։ Ինչպես նաեւ՝ մեծահասակները ավելի շատ են տուժում մոծակների «հարձակումներից», քան երեխաները։

Պարզվել է նաեւ, որ մոծակների համար «գրավչության» առումով կարեւոր է նաեւ մարդու արյան խումբը։ Գիտնականները նաեւ ասում են, որ կան մթերքներ, որոնք քողարկիչ դեր են կատարում մոծակների համար։ Այսպես, սխտորի հոտը մոծակների համար վանող նշանակություն ունի, իսկ քաղցր եւ աղի սննդամթերքի հոտը՝ ընդհակառակը՝ գրավիչ է։