Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն ավելանում է

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն ավելանում է

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 26-ի։ Այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը տեղեկություն էր տարածել 12 զոհի մասին։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ մինչեւ 5,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հերատ քաղաքից մոտավորապես 154 կմ հյուսիս-արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 272 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա: