Կկառուցեն հարվածային մինի-սուզանավ

Կկառուցեն հարվածային մինի-սուզանավ

Թուրքիայի ռազմական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիայում մեկնարկել են STM-500 հարվածային մինի սուզանավի կառուցման աշխատանքները։ Այն ամբողջապես նախագծվել է տեղի ինժեներների կողմից։ Այս մասին Դեմիրը գրել է իր թվիթերյան էջում, այն համարելով պատմական իրադարձություն։ Մինի սուզանավը նախատեսված կլինի հետախուզական եւ դիտարկիչ գործողություններ իրականացնելու, հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններին մասնակցելու, տակտիկական գործողություններ իրականացնելու համար թե բաց ծովում, թե ծանծաղուտներում մատակարարումներ իրականացնելու համար։

Այն կունենա ամենից ժամանակակից կառավարման համակարգերն ու սպառազինությունները։ Սուզանավը կունենա 42 մետր երկարություն, 540 տոննա քաշ, առավելագույն արագությունը կլինի 18 հանգույց։ Կկարողանա սուզվել մինչեւ 250 մետր, եւ զարգացնել կրեյսերային արագություն՝ հինգ հանգույց։ Վառելիքի պաշարը կբավարարի 3,5 հազար մղոն ճանապարհ հաղթահարելու համար։ Կունենա 18 հոգուց բաղկացած անձնակազմ, կառավարելի հրթիռներ, ծանր տորպեդներ, եւ նաեւ՝ երեսուն օր կկարողանա գտնվել ավտոնոմ նավարկության ռեժիմում։

Բացի 18 հոգանոց անձնակազմից, այն կկարողանա տեղավորել նաեւ վեց հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմի