Հրաժարվել են կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը համարել պանդեմիա

Հրաժարվել են կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը համարել պանդեմիա

Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը ներկա պահին չի համարվում առողջապահության ոլորտի միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, հետեւաբար, կապիկի ծաղիկ հիվանդության պանդեմիա չի հայտարարվի։ Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Չնայած կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումները կարելի է համարել արտակարգ իրավիճակ, սակայն այն համաշխարհային նշանակության հարց չի եւ չի պահանջում այնպիսի գործողությունների իրականացում, ինչպես COVID-19-ի պանդեմիայի պարագայում էր, նշում են ԱՀԿ-ից։ Այնուամենայնիվ, ԱՀԿ մասնագետները հորդորել են վարակի տարածումը վերահսկել եւ թույլ չտալ, որպեսզի հիվանդության ակտիվ աճ գրանցվի։