Վերսկսվել են մարտերը թալիբների եւ հակաթալիբյան դիմադրության մարտիկների միջեւ

Վերսկսվել են մարտերը թալիբների եւ հակաթալիբյան դիմադրության մարտիկների միջեւ

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բագլան նահանգում վերսկսվել են ռազմական բախումները «Թալիբան» ահաբեկչական ծայրահեղական շարժման զինյալների եւ հակաթալիբական Դիմադրության ազգային ճակատի մարտիկների միջեւ։

Հիմնական գործողությունները ընթանում են Բագլան նահանգի Անդարաբադի հովտի Փուլի-Հիսար շրջանում։ Թալիբները, ըստ աշխարհազորայինների հաղորդումների, կրել են կորուստներ եւ ստիպված են եղել նահանջել։